Ամերիկյան Դալասում աճուրդի ժամանակ 350 հազար դոլարի դիմաց վաճառել են ռնգեղջյուրի որսի արտոնագիր, հաղորդում է CBC-ն: Արտոնագիրը թույլ է տալիս ռնգեղջյուրի որսը Նամիբիայում: Նշվում է, որ վաճառքից ստացված գումարը կուղղվի Նամիբիայի կենդանիների պաշտպանության հիմնադրամին:
Սթիվ Վենգերը, Դալասի սաֆարի-ակումբի մամուլի քարտուղարը, որը աճուրդի է հանել արտոնագիրը, հրաժարվել է անվանել գնորդի անունը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Վաճառքը կենդանիների պաշտպանության կազմակերպությունների շրջանում զայրույթ է հարուցել: ՀԴԲ-ն հայտնաբերել է սաֆարի-ակումբի անդամների նկատմամբ սպառնալիքների մի քանի դեպք: «Որսը կարելի է բացատրել տեսակների մեծ թվի դեպքում: Սեւ ռնգեղջյուրներին պետք է պաշտպանել, այլ ոչ թե ավելի թանկ վաճառել»,-հայտարարել են Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամում: