Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայի հարցը: Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տունը:

 

Օբաման և Քեմերոնը քննարկել են նաև Սիրիայի շուրջ ստեղծված իրադրությունը: Նրանք մտահոգություն են հայտնել այդ երկրում տիրող ճգնաժամի և ծայրահեղականության աճի կապակցությամբ:

 

Նախագահները հավաստել են իրենց կողմնակցությունը «Ժնև 2» խորհրդաժողովի անցկացմանը և կարծիքներ փոխանակել սիրիական հակամարտության պատճառով խորացող հումանիտար ճգնաժամի շուրջ:

 

Հեռախոսազրույցի ժամանակ երկու առաջնորդն ընդգծել են Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցում գրանցված առաջընթացը: