«Մենք» երիտասարդական շարժումը հերքում է.
«Երեկ 17.10-ին մենք ստացանք տեղեկություն, որի համաձայն «ՌԴ-ից ՀՀ է ներխուժել ինչ որ կազմակերպություն որոնք մարդկանց վարակում են ՁԻԱՀ-ով», որը միանգամից մեր շարժման ակտիվիստների կողմից հրապարակվեց' հանրությանը զգուշացնելու նպատակով: Մենք նշում ենք, որ հայտաարությունը գրվել է խոսակցությունների և բամբասանքների հիման վրա, որը չի համապատասխանում իրողությանը:
«Մենք» երիտասարդական շարժումը բնավ չի ցանկացել այդ հայտարարությամբ վիրավորել մեր հարգարժան քաղաքացիներին և այդ կապակցությամբ հրապարակավ ներողություն ենք խնդրում՝ նման տեղեկություն տարածելու համար:
«Մենք» երիտասարդական շարժումը պայքարում է հանուն Հանուն Հայ Ազգի ու արժանապատիվ Հայաստանի համար: