Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և այդ նյութերը փոխանցվել են նույն բաժնի քննչական բաժին:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հունվարի 8-ին ժամը 06:00-ի սահմաներում Գյումրի քաղաքի Գորկի փողոցի բնակչուհի 32-ամյա Մարիամ Ն-ն դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել որ 25-ից 30 տարեկան տղան Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Սոճի Պլազա» ռեստորանահյուրանոցային համալիրում բռնաբարել է իրեն, այնուհետև հափշտակել պարանոցի ոսկյա շղթան:

 

Կայքի տեղեկություներով՝ Մարիամ Ն-ն հայտնել է նաև, որ իր ծանոթը խոստացել է , որ իրեն կընդունի աշխատանքի «Իմպերիա» ռեստորանային համալիրում' որպես մենեջեր, որտեղ հանդիպել է Արման Գրիգորյան անվամբ մի երիտասարդի, այնուհետև մեկնել են «Սոճի Պլազա» որտեղ էլ իր կամքին հակառակ Ա. Գրիգորյանը բռնաբարել է իրեն ու հափշտակել պարանոցի ոսկյա շղթան:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: