Երևան քաղաքի Սևանի խճուղում տեղադրված արագաչափը վերջերս ֆիքսել է երթևեկող «Մերսեդես Բենցի» խախտումը՝ արագության գերազանցում 24 կմ/ժ-ով: Վարորդը դեռ ոչ միայն չի վճարել 30 հազար դրամ տուգանքը, այլև այս դեպքը նրա համար առիթ է դարձել' դատական կարգով քննության առարկա դարձնելու վարչական ակտ նշանակող մարմնի' ճանապարհային ոստիկանության գործունեության օրինականությունը:
Վարորդը՝ «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի համահիմնադիր, «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը, դիմել է Վարչական դատարան' նշանակված վարչական տուգանքը անվավեր ճանաչելու պահանջով: Նա ոստիկանության' վարչական ակտ նշանակելու այս որոշումը համարում է ոչ իրավաչափ: Ա. Ղազարյանի հայցապահանջի իրավական հիմքերը «կարգազանց» մի շարք վարորդների կարող են ազատել վարչական տուգանքից:
Վարչական ակտն անվավեր է, քանի որ չի հանձնվել հասցեատիրոջը օրենքով սահմանված ժամկետում
Վարույթ իրականացնող մարմինը վարչական ակտը պարտավոր է ընդունել իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո' 7 աշխատանքային օրվա ընթացքում: Սա' ըստ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացված վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի:
Մանրամասները` այստեղ: