ՀՀ կառավարությունը կշարունակի փոխհատուցել սոցիալապես անապահով ընտանիքների սպառած գազի գնի մի մասը: Այս մասին այսօր` կառավարության նիստի ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

«Նախկինում սոցիալապես խոցելի ընտանիքներին մենք տալիս էինք ֆինանսական օժանադակություն սպառված գազի դիմաց: Այս քաղաքականությունը շարունակվելու է: Այդ անձանց համար մեկ խորանարդ մետրի համար գինը մնում է 100 դրամ,- ասաց վարչապետը:

 

Վերջինիս խոսքով' այժմ գազի գինը 156 դրամ է, և կառավարությունը շարունակելու է վճարել այդ գումարից 56 դրամը:

 

Տիգրան Սարգսյանը հանձնարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին պատրաստել կառավարության համապատասխան որոշում: