Ըստ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ անցյալ տարվա դեկտեմբերի կեսերից Գյումրիում գողության պարբերական դեպքեր էին գրանցվել: Հանցագործության թիրախ էին դարձել քաղաքի «Հայփոստ»-ի բաժանմունքները: Գողերը հիմնականում բաժանմունքներ էին ներխուժել պատուհաններից և մի քանի հարյուր հազար դրամի վնաս պատճառել:

 

Հանցագործությունը բացահայտելու համար Մուշի բաժնի ոստիկանները ձեռնարկել են հնարավոր բոլոր միջոցները: Իրականացվել են լայնամասշտաբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ:

 

Կասկածյալը գյումրեցի Սարգիս Գասպարյանն է եղել, որը բերման ենթարկվելով՝ անհերքելի ապացույցների ճնշման տակ խոստովանել է կատարվածը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում: