Henaran.am-ը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) ուղղությունում կատարված դեպքերը: Հիշեցենք, որ հունվարի 19-ի 20-ի լույս գիշերը արդբեջանցիների դիվերսիոն խմբերը շարժվել էին սահմանի երկու ուղղություններով: Զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

 

Բարեբախտաբար, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավարեւելյան (Կորգան) ուղղությունում հայկական ստորաբաժանումները զոհեր եւ վիրավորներ չունեցան: Ադրբեջանիցների շարժը այս ուղղությամբ առաջինը նկատեցին հետախույզները: Նրանց պատմելով անմիջապես սկսեցին գործողությունները՝ խույս տալով թշնամուց:

 

Վերջիներս սակայն կարողացան հրետակոծել մարտական մեր հենակետը՝ փորձելով առաջ անցնել: Սակայն մարտական տագնապ հայտարարվեց, ձեռնարկվեց շրջանաձեւ պաշտպանություն եւ թշնամին խուճապահաա փախավ:

 

Այնքան էին վախեցել, որ հայկական կողմում զինամթերք էին թողել, նույնիսկ չպայթած նռնակներ:

 

«Երեւի իրանց կամանդիրների մոտ հպարտացալ ըն, պատմել են, թե իբր պայթեցրել ենք, ալ գյուդում չըն, որ թողալ են մեզ»,-մարտական գործողություններից օրեր անց իրար հետ վերհիշում են զինծառայողները:

 

Չեն ընկճվել, սահման են հսկում, ամեն ինչի էլ պիտի պատրաստ լինեն: «Կրակոցները իրենք են սկսում, ու մեր պատասխանից հետո լռվում են: Այ շան տղերք, որ թափներդ էդքան ա, էլ խի եք փստցնում»,-նշեցին զինծառոյղները:

 

Տեսնայութում նրանք ներկայացնում են մանրամասներ ադրբեջանցիների դիվերսիոն հարձակումից եւ հայկական կողմի կատարած գործողություններից:

 

Գործող կարգի համաձայն հետախույզի դեմքը չի երեւում: Տեսանյութը արվել է սահմանային առաջին գծում եւ այնքան վտանգավոր էր, որ լրագրողներին հորդորեցին կռանալ, որպեսզի հակառակորդը չնկատի: