«Ուկրաինայի ընդդիմությունը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել երկրի ճակատագրի համար»,-այս մասին հայտնել է «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը: Այս մասին գրել է Itar-tass–ը։

 

Յացենյուկը նաև նշել է, որ կարող է ընդունել նախարարների կաբինետում պաշտոններ ստանձնելու վերաբերյալ նախագահ Յանուկովիչի առաջարկությունը: «Եթե հրաժարվենք, մեզ կմեղադրեն, որ մեզ առաջարկեցին իշխանություն և տրվեց հնարավորություն ընթանալ դեպի Եվրոպա, սակայն մենք հրաժարվեցինք: Եթե ընդունենք, ապա կառավարությունն ու քաղաքացիները մեզ կմեղադրեն դավաճանության մեջ»,- ասել է Յացենյուկը: