ԱՄՆ-ում Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ընդունել է բանաձև, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է որպես անկախ և ինքնիշխան պետություն։
Այս բանաձևը ներկայացրել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանը: Բանաձևում ընդգծվում է, որ միջազգային հանրությանը պետք է ըստ արժանավույն ճանաչի Արցախի Հանրապետությունը որպես ազատ և ինքնիշխան պետություն:
Քաղաքային խորհուրդը նաև անդրադանում է այն փաստին, որ Լեռնային Ղարաբաղը անկախության մոտ երկու տասնամյակների ընթացքում փորձել է անցկացրել ազատ և արդար ընտրություններ և հանրաքվեներ, որոնք կարող էին քաղաքական ճիշտ փոփոխություն և կայունություն բերել Կովկասի տարածաշրջանին։
Այս փաստաթուղթը կլրացնի ամերիկյան Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեյն, Լուիզիանա, Մերիլենդ նահանգներում, Ֆրեզնո քաղաքում և այլուր ընդունված նմանօրինակ բանաձևերի շարքը: