ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և ուկրաինական ընդդիմության առաջնորդները Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ կոնկրետ քայլեր իրականացնելու շուրջ համաձայնության են եկել, որոնք ուղղված կլինեն Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակից դուրս գալուն:

 

Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընդդիմադիր պատգամավոր Պյոտր Պորոշենկոն:

 

«Ինտերֆաք»-ի հաղորդմամբ՝ կողմերը պայմանավորվել են կոնկրետ քայլերի շուրջ: Հանդիպումից հետո Պորոշենկոն նշել է նաև, որ ամերիկյան կողմն իր համերաշխությունն է հայտնել ուկրաինական ժողովրդին: