Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությանը, ԵԱՀԿ-ն խստորեն մտահոգված է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի, ինչպես հաև շփման գծում հայկական ու ադրբեջանական զորքերում գրացնվող կորուստների կապակցությամբ: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

 

«Դժբախտաբար, վերջին շաբաթներին իրավիճակն ավելի է սրվել և հետագա վատթարացման ռիսկը թերագնահատվում է: Ես շփման գծում առկա լարվածությանն ականտես է եղել անձամբ' սահմանին մշտադիտարկման ժամանակ և կարծում եմ հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատվությունն ընկնում է երկու կողմերի վրա»,-ասել է Կասպրչիկը:

 

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան մեկնարկել է փետրվարի 2-ին Բաքու կատարած այցլեությամբ: Այստեղ նրանք հանդիպումներ կունենան երկրի նախագահի ու արտգործնախարարի հետ: Համանախագահները Բաքվից Երևան կգան փետրվարի 5-ին: