Կիևի Անկախության մայդանում կանանց ինքնապաշտպանության ջոկատ է հայտնվել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

 

Ջոկատի մասնակիցները պատրաստվում են զբաղվել միայն խաղաղ դիմադրությամբ և կենտրոնանալ կրթական միջոցառումների վրա: Կազմակերպիչները կարծում են, որ Ուկրաինայի ճգնաժամային դրության ընթացքում կանանց ծավալած գործունեությունը նույնպես շատ կարևոր է՝ նույնիսկ անհրաժեշտություն:

 

Մի քանի օրվա ընթացքում նախաձեռնությանը միացել են տասնյակ կանայք, մշտապես հայտնվում են նոր մասնակիցներ: