Գորիս–Կապան ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում փետրվարի 5–ին' ժամը 17.30–ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, hանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: