International media holding-ի կողմից կազմակերպած համացանցային և դեմ առ դեմ քվեարկության արդյունքում Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի' տարվա լավագույն քաղաքապետ ճանաչվելու փաստը մեր թղթակցին մղեց մեկնելու երբեմնի արդյունաբերական քաղաք' ծանոթանալու գործող քաղաքապետին և նրա գործունեությանը։ Պարզվում է, որ նախքան պատվավոր մրցանակը' Հակոբ Շահգալդյանին և նրա ղեկավարած քաղաքին բազմաթիվ այլ կոչումներ են տվել' ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից' «Լավագույն Մարզական բակ»' 2-րդ հորիզոնական, 2010թ' Չարենցավանը ճանաչվեց «Լավագույն մարզական համայնք», «Դե Ֆակտո» ամսագրի կողմից` 2009 թվականի տարվա լավագույն համայնքապետ, պարգևատրում' ՀՀ վարչապետի և Պաշտպանության նախարարության հուշամեդալներով և բազմաթիվ այլ պատվավոր մրցանակներ և կոչումներ:

 

 

 

Շրջեցինք քաղաքի փողոցներում: Պարզվեց' ճանապարհները բավականին բարվոք վիճակում են, ըստ բնակիչներից մեկի պնդման' 2007-2013թթ. իրականացվել են շուրջ 60.000քմ ասֆալտապատման աշխատանքներ' ավարտելով կենտրոնական փողոցների ասֆալտապատումը և մասամբ լուծելով ներբակային ասֆալտապատման խնդիրը, ինչին անդրադարձ չեր կատարվել դեռևս խորհրդային տարիներից։ Ջրամատակարման և գազաֆիկացման խնդիրը լուծված է այն դեպքում, երբ անգամ խորհրդային շրջանում այս քաղաքը գազաֆիկացված չի եղել։ Նկատելի էր նաև փողոցների կոկի տեսքը։

 

«2007թ. մարտի 1-ին քաղաքապետի լիզորությունները ստանձնելուց հետո հիմնական խնդիրը համայնքային ենթակայության և պայմանագրային ձեռնարկությունների աշխատանքների արդյունավետության բարձրացումն էր, այսինքն' սանիտարական մաքրումով, կենցաղային աղբի հեռացմամբ, կանաչապատման աշխատանքներով և լուսավորության շահագործման սպասարկմամբ զբաղվող ձեռնարկությունների ստանձնած պայմանագրային պարտավորությունների իրականացումը։ Այս գործընթացի շնորհիվ բարձրացել է համատիրությունների աշխատանքի արդյունավետությունը, կատարվել է տարիների ընթացքում կուտակված շուրջ 700 բեռնատար մեքենայի աղբի և 100 մեքենաների թափքերի հեռացում։ Սահմանվել է կենցաղային աղբի ամենօրյա հեռացում, տեղադրվել են նոր աղբամաններ, ինչպես նաև մինի աղբամաններ կենտրոնական փողոցներում: Նշված ձեռնարկությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում այսօր ունենք ամենամաքուր քաղաքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում»,- հպարտությամբ նշում է քաղաքապետ Շահգալդյանը։

 

2010 թվականից քաղաքը լուսավոր է. ամբողջությամբ ավարտվել է գիշերային լուսավորությոան անցկացումը բոլոր փողոցներում և բակերում։ Ընդ որում' 2007-2013 թվականների ընթացքում փողոցային լուսամփոփների թիվը ավելի քան հնգապատկվել է, լուսավորվել են այնպիսի հատվածներ, որոնք լուսավորված չեն եղել նույնիսկ խորհրդային տարիներին, որոնցից է քաղաքի մուտք հանդիսացող «Գանգրահեր տղայի» փողոցը' հուշարձանով հանդերձ։

 

Չնայած ուշ ժամին' ի զարմանս մեզ, համայնքի ղեկավարը աշխատասենյակում էր։ Զրուցեցինք նաև Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի հետ։

 

- Պարոն Շահգալդյան, խորհրդային տարիներին արդյունաբերական քաղաքներում իրականացվում էր հատուկ կանաչապատման ծրագիր, ինչպիսին է իրավիճակը այսօր։

 

2009թ. ապօրինի հողազավթումների և անհատական բանջարանոցների վերացմանը զուգահեռ' իրականացվել են նոր ծաղկանոցների և պուրակների ստեղծման աշխատանքներ, որոնք որոշակի բարդություններ են առաջացնում' ոռոգման համակարգի չգործելու պատճառով, ինչի վերականգնումը առաջիկա ծրագրերից է։ 2007-2009թթ. ընթացքում քաղաքում ստեղծվել է մոտավորապես 2000քմ կանաչապատ տարածք։

 

Հանրապետության շատ քաղաքներում ենթակառուցվածքները գտնվում են շատ վատ վիճակում: Ինչպիսի պատկեր է այդ առումով Չարենցավանում:

 

Վերաշահագործվել են քաղաքի 80 վերելակներից 76-ը, իսկ մնացածը նախատեսված է վերականգնել այս տարի։ Քաղաքում ստեղծվել են արդիական 5 ունիվերսալ սպորտային խաղահրապարակներ, որոնք հատկապես խթանում են մանկա-պատանեական ֆուտբոլի զարգացումը երիտասարդության շրջանում։
Կտրուկ բարելավվել է ջրամատակարարման վիճակը, նախկին 4-6 ժամվա փոխարեն բնակչությանը մատակարարվում է 14-18 ժամ ջուր, իսկ քաղաքի շուրջ 30-%-ը' նույնիսկ 24 ժամ։

 

-Գիտենք, որ բյուջեի հավաքագրումները համայնքների հիմնական «հիվանդություններից» է: Ինչպես եք կարողանում ապահովել բյուջեի մուտքերը և արդյոք դրական են ցուցանիշները:


Մեր քաղաքի բյուջեն 2007 թվականին եղել է 280 մլն. դրամ: Այժմ այն 600 մլն դրամ է: Հիմնականում անպարտաճանաչ հարկատուներից եկամտահարկի և հողի հարկի գանձումներով ընդհուպ դատական միջամտությամբ' ապահովել ենք 100% կատարողական։ Նույն բյուջեի մեծացման հաշվին գնվել է 1 նոր աղբատար ավտոմեքենա և 3 ձնահեռացման սարքավորումներ և նախատեսված է ստեղծել սեփական ավտո-տեխնիկական պարկ` համայնքի կոմունալ-կենցաղային կարիքները հոգալու համար: Այդ նպատակով ստեղծվել են «Մշակույթ» և «Մաքուր Չարենցավան» ՀՈԱԿ-երը, որոնց միջոցով առավել արդյունավետ և օպերատիվ է իրականցվում սանիտարական աղբահանության, ձնահեռացման, ծառաէտման և մի շարք այլ աշխատանքները։ Այս ծառայությունների իրականացումը համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից էականորեն տնտեսում է նաև բյուջեի միջոցները` ավելորդ հարկերից և վարչական ծախսերից զերծ մնալու հաշվին։ Այսպես, օրինակ «Կոմունալնիկ» Շ/Կ-ի բազայի վրա ստեղծվեց «Մշակույթ» ՀՈԱԿ-ը , որի արդյունքում 2008թ.-ի համեմատությամբ 2009թ.-ին «Մշակույթ» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների գծով ունեցանք 15 մլն. դրամ տնտեսում։

 

Իսկ բյուջեի նման դրական արդյունքը չարենցավանցին զգում է իր մաշկի վրա:


Անշուշտ զգում է: Առանձնահատուկ ուշադրության է արժանանում սոցիալական ծրագրերի իրականացումը, ինչի շրջանակներում պարբերաբար ֆինասական օգնություն է ցուցաբերվում զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, պատերազմի վետերաններին, սոցիալապես անապահովներին բյուջեից տրամադրվում է տարեկան 5 մլն դրամի օգնություն, համաֆինանսավորվում է սոցիալապես անապահովների համար գործող ճաշարանը։։ Բարձրացվել է նաև քաղաքապետարանի և ենթակա ձեռնարկությունների աշխատակիցների աշխատավարձերը։


Բացի արդյունաբերական կենտրոն լինելուց` Չարենցավանը հայտնի է նաև իր գեղեցիկ հուշարձաններով: Այսօր այդ ավանդույթը` հուշարձաններ հիմնելու, շարունակվում է:

 

Անշուշտ, մենք ձգտում ենք ոչ միայն շարունակել, այլ ստեղծել նոր ավանդույթներ: Իմ քաղաքապետության օրոք հիմնվել են 4 շքեղ հուշակոթողներ, որոնցից ամենագրավիչը, հիմնադրված քաղաքի 60 ամյա հոբելյանի առթիվ, նվիրված է «Ազգի նվիրյալներին» և գտնվում է քաղաքի մուտքի մոտ։ Եկեղեցու բակում է կերտված Մեծ եղեռնի անմեղ նահատակների հուշակոթողը և քաղաքային պանթեոնում' արցախյան հերոսամարտիկներին նվիրված հուշարձանը։ Իսկ անցյալ տարի ավարտվել են Եղիշե Չարենցի հուշարձանի կերտման աշխատանքները, որը տեղադրված է կենտրոնական հրապարակում։

Շատ համայնքներում դժգոհություններ են հնչում, որ համայնքապետերը աշխատում են փակ և համայնքային կյանքի համայնապատկերը հասանելի չէ բնակչության համար: Ինչպիսին է իրավիճակը Ձեր քաղաքում:


Քաղաքապետարանի աշխատանքները մանրակրկիտ լուսաբանվում են տեղական հեռուստաընկերության միջոցով, իսկ ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը զետեղվում է քաղաքի մարդաշատ վայրերում այդ նպատակով տեղադրված 6 տեղեկատվական ցուցատախտակների միջոցով, ինչի շնորհիվ քաղաքապետարանը արժանացավ լավագույն հրապարակային գերատեսչության անվանակարգին և պարգևատրվեց խորհրդանաշական Ոսկե Բանալիով դեռ 2007թ-ին, ինչից հետո այդ աշխատաոճը հետևողականորեն կատարելագործվում է' համայնքի ակտիվ բնակչությանը ներգրավելով համայնքային գործընթացներին։

 

 

 

Վերջում քաղաքապետը մեզ տրամադրեց կատարված աշխատանքների բավականին նշանակալի ցանկ և առաջարկեց շրջել քաղաքում' համոզվելու համար: Ահա այդ ցանկը'

 

• 35 հարթ տանիքների հիմնանորոգում, թեք տանիքների ընթացիկ նորոգում
• Քոթեջների թաղամասի, 1-ին Ա թաղամասի 2-րդ և 4-րդ շենքերի գազֆիկացում, իսկ 6-րդ թաղամասի 29 շենքինը ընթացքում է
• ամենածանրաբեռնված և դժվար անցանելի Թումանյան փողոցի լայնացում- 3մլն դրամ
• Բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգում շուրջ 150 հատ, 33մլն, ինչը շարունակական կլինի այս և հետագա տարիների ընթացքում
• Մշակույթի տան հիմնանորոգման ավարտ , վերագործարկում, լոկալ ջեռուցման համակարգի և կաթսայատան կառուցում-48մլն
• V մ/մանկապարտեզի հիմնանորոգում-50մլն
• 8-րդ Մ/Մ-ի հիմնանորոգում - 200 մլն. դրամ
• Քաղաքային գրադարանի հիմնանորոգում -8.2 մլն.
• Բոլոր բարձրահարկ բազմաբնակարանային շենքերի շքամուտքերի և պատուհանների տեղադրում, Էլեկտրոցանցի և Արմենթելի հետ համագործակցության արդյունքում բազմաբնակարան մուտքերի մալուխների վերականգնում և արդիականացում։
Շարունակական
• Շենքերում արված ջերմամեկուսացման աշխատանքների արդյունքում սառեցումների բացառում։
• Բակերում 20 զրուցարան-տաղավարների տեղադրում, հների վերականգնում
• Թաղամասային արահետների, աստիճանների և հենապատերի հիմնանորոգում
• Ջրհորդանների, ջրագծերի, կոյուղագծերի և խողովակաշարերի վերականգնում: