Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները, որոնց անհետացման մասին ավելի վաղ հաղորդել Էին ԶԼՄ-ները, առեւանգվել են «Շարժում հանուն Արեւմտյան Աֆրիկայում միասնության եւ ջիհադի» (MUJAO) ծայրահեղական խմբավորման կողմից, տեղեկացնում է Agence France-Presse գործակալությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԽՄԿ-ի չորս աշխատակիցներ ու «եւս մեկը, որը ուսուցում էր անցնում կազմակերպությունում», շաբաթ օրվանից, երբ նրանք Կիդալ քաղաքից ավտոմեքենայով ուղեւորվել էին Գաո, դադարել են կապի մեջ մտնել:
Փետրվարի 11-ին MUJAO-ի ներկայացուցիչը հեռախոսազրույցի ընթացքում AFP-ին հայտնել է, որ խմբավորումն առեւանգել է ԿԽՄԿ-ի աշխատակիցներին: Գործակալությունը չի ճշտում, թե առեւանգիչները որեւէ պայման առաջադրում են արդյոք գերյալներին ազատելու համար: