Google ինտերնետ-ընկերությունը շուկայական կապիտալացման ցուցանիշով ExxonMobil նավթընկերությանը երկրորդ տեղից դուրս Է մղել աշխարհի խոշորագույն կորպորացիաների ցուցակում, հաղորդում Է Agence France-Prersse-ը: Ըստ շուկայական կապիտալացման՝ աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում երկրորդ տեղը Google-ն զբաղեցրել Է իր պատմության մեջ առաջին անգամ:
Փետրվարի 10-ին ԱՄՆ-ում կայացած առեւտրաշրջանի արդյունքներով Google-ի շուկայական կապիտալացումը կազմել Է 394 միլիարդ դոլար, իսկ ExxonMobil-ինը՝ 388 միլիարդ դոլար:
Շուկայական կապիտալացման ցուցանիշով աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակը գլխավորում Է Apple-ը, որը փետրվարի 10-ի դությամբ գնահատվում Է 472 մլրդ դոլար: