ԵԿՄ-ն կառույցներ ունի նաեւ արտերկրում: Այս կառույցների ներկայացուցիչները եւս մասնակցում են կազմակերպության 10-րդ համագումարին: Մեր զրուցակիցն է Ֆրանսիայում եւ Եվրոպայում ԵԿՄ ներկայացուցչության ղեկավար Ռուբեն Գալստանյանը:
- Նախ թույլ տվեք բարեւս հղեմ ամբողջ հայ ժողովրդին, բոլոր երկրապահներին եւ ուրախ եմ, որ դուք համարում եք ԵԿՄ 10-րդ համագումարը հոբելյանական, բայց ասեմ ձեզ, որ ամեն մի համագումար ինձ համար գոնե հոբելյանական է: Երբ ասում են երկրապահ, ոնց որ ասեն քո զավակներին, քո ծնողներին պաշտպանող անձ: Այո, մենք բոլորս ենք երկրապահ: Եվ ես էլ ուզում եմ ձեզ շնորհավորել' մեր բոլոր երկրապահներին' սփյուռքում, թե հայրենիքում ' 10-րդ հոբելյանական համագումարի առթիվ: Եվ ուզում եմ շնորհավորել երկրապահի նախագահին, իմ խորին շնորհակալություններն ասեմ իրեն, այս միության կազմակերպման, այս միությանը բարձր մակարդակի պահելու համար:
Շնորհակալություն պարոն գեներալ, պարոն Գրիգորյան:
Ասեմ, որ ինձ հետ ձեզ շնորհավորում է նաեւ ֆրանսահայ «Ռազմիկների» միությունը` պարոն Անթոան Բախտիկյանը, որոնք եւս երկրապահ են:
- Պարոն Գալստանյան մենք գիտենք, որ դուք հայ ժողովրդին պարտադրված պատերազմի տարիներին եղել եք Ձեր հայրենիքում` Ղարաբաղի ժողովրդի կողքին, սահմանամերձ բնակչության կողքին եւ գիտեք պատերազմի տարիներին երկրապահական գործունեությունը: Ուզում ենք իմնալ, ինչպես եք գնահատում երկրապահին հետպատերազմյան տարիներին, խաղաղության ժամանակաշրջանում:
- Շատ բարձր, ուրեմն պետք է ասեմ, որ երկրապահը երբեք չի զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, հարգալից ընկերներ երկրապահի անդամներ են եւ երբեք նրանք գալով երկրապահ' իրենց կուսակցության պարտականությունները ցույց չեն տվել: Եվ երկրապահը պատերազմից հետո կատարում է իր սուրբ առաքելությունը:
-Այսօր Երկրապահի կարեւոր խնդիրներից մեկը նոր սերնդի դաստիարակությունն է, սերնդափոխության ապահովումը: Այ որպես սփյուռքում ապրող հայ ինչպես եք նայում երկրապահի այս գործունեությանը նոր սերնդի հետ տարվող աշխատանքում:
- Երկրապահը ծերակույտ չէ, ծերերի միություն չէ, անպայման պատերազմի մասնակիցների միություն չէ: Մեզ մոտ 37 անդամ ունենք երկրապահ երիտասարդներ: Էսօր դժվար է Եվրոպայում, օրինակ երիտասարդին կտրել իրա առօրյայից, իր հետաքրքրություններից, բայց այս երիտասարդները, կտրվելով ամեն ինչից, ստանալով մեկ լուր արցախից, ոգեւորվում են, անգամ իրենք են հետաքրքրվում լուր գտնում ու ինձ զանգում ասում են: Երիտասարդությունը դաստիարակվում է այդպես, Հայաստանում պատանի երկրապահների գոյությունը եւ գործունեությունը ինձ թվում է ձեր հարցի պատասխանն է:
-Եվ վերջին հարցը պարոն Գալստանյան , ենթադրենք փետրվարի 15-ին Ձեզ հնարավորություն է տրվում բարձրանալ համագումարի ամբիոն եւ խոսել, ինչ կասեիք:
- Ես միակ բանը որ կասեի, կասեի շնորհակալություն բոլորիդ: Ես էությամբ մի քիչ էմոցիոնալ մարդ եմ, դժվար կլինի ինձ համար բեմից խոսել , ես տենց բան չեմ անի:
- Հիմա ասեք, ինչ կմաղթեք երկրապահին, հայ ժողովրդին:
- Կմաղթեմ առաջին հերթին առողջություն Հայաստանի Հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատարին եւ Երկրապահի նախագահին, բոլոր երկրապահներին եւ հայ ժողովրդին: Անկախ նրանից որ շրջանում, որ տարածքում , սփյուռք թե հայրենիք, ես կցանկանամ, այսօր ախր ինչ կատարվում է Հայաստանում , դահլիճում համագումարի, դա մեր պապերի երազանքն է եղել, անգամ երազանքը չի եղել նրանք էդ աստիճան չէին կարող երազել: Մեր պապերը երազել են անկախ Հայաստան , Հայաստանի հանրապետություն, նախագահ, հիմնը, դրոշը այս ամենը մենք երազել ենք, բայց այս աստիճան չենք պատկերացրել, շնորհակալ եմ ես, շնորհակալ եմ: Պարզապես ճակատագրիցս եմ շնորհակալ, որ մեր պապերի երազանքների վկաներն ենք: