Աշխարհահռչակ U2 խումբը «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ ի հիշատակ Նելսոն Մանդելայի կկատարի Ordinary Love երգը: Այս կերպ Հոլիվուդն ու Ամերիկյան կինոակադեմիան եւս մեկ անգամ հարգանքի տուրք կմատուցեն ազատության մարտիկին:
Ինչպես տեղեկացնում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը, Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին առաջնորդ Նելսոն Մանդելայի կյանքին եւ գործունեությանը նվիրված «Երկար ճանապարհ դեպի ազատություն» ֆիլմի երգը' Ordinary Love-ը, ներկայացված է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում:
«Երկար ճանապարհ դեպի ազատություն» ինքնակենսագրական ֆիլմը ճանաչվել է միջազգային բեսթսելլեր: Ֆիլմը պատմում է Նելսոն Մանդելային կյանքի գործունեության եւ բանտում անցկացված 27 տարիների մասին: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին:
Մանդելան ՀԱՀ-ի պատմության մեջ սևամորթ առաջին նախագահն է, ով ղեկավարել է երկիրը 1994-1999թթ.: Երիտասարդ տարիներին նա ակտիվ գործունեություն է ծավալել ռասիստական վարչակարգիի դեմ: 1993թ. Մանդելան դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր: Մահացել է նախորդ տարվա դեկտեմբերին, 93 տարեկան հասակում: