Ստեփանակերտի զարգացմանը նպաստելու նպատակով ԱՄՆ Մոնթեբելո քաղաքի Հրշեջ ծառայության վարչությունը 150 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ հրշեջ մեքենա է նվիրել Արցախին: Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, նվերի չափերով և բնույթով պայմանվորված' հրշեջ մեքենայի փոխադրումը Ստեփանակերտ մեծ ռեսուրսներ է պահանջում: Այն բեռնափոխադրող նավով կտեղափոխեն Վրաստանի Փոթի նավահանգիստ, որտեղից էլ մեքենան կվարեն ԼՂ մայրաքաղաք:

 

Բեռնափոխադրման ծախսերը ծածկելու համար ԱՄՆ ՀՅ դաշնակցության «Դրո» մասնաճյուղի ղեկավարությունը որոշել է տրամադրել մատրի 22-ին Մոնթեբելոյի հայկական կենտրոնում կայանալիք ամենամյա ընդունելության հասույթը: 2005 թվականին ԱՄՆ Մոնթեբելո քաղաքը հռչկավել է ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտի քույր-քաղաք: Քաղաքի ղեկավարությունը և հաստատությունները հանձն են առել ակտիվ փոխհամագործակցություն հաստատել քույր-քաղաք Ստեփանակերտի հետ և նպաստել վերջինիս զարգացմանը: