Ոստիկանությունը շարունակում է արգելափակել Գրուշևսկու փողոցը, քանի որ ցուցարարներն անհանգիստ պահվածք են ցուցաբերում' հոծ խմբերով շարժվելով Կիևի փողոցներում: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

Գրուշևսկու փողոցում, որտեղ բարիկադներն ապամոնտաժվում են, դեռ տեղադրված է 3 վրան, և մարդիկ ցանկություն չունեն ազատելու այդ տարածքն ու վրանները:

 

Այնուամենայնիվ, Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի շարունակում են ապամոնտաժել բարիկադները նաև Լիպսկի և Շելկովիչնիի փողոցներում: