Հայաստանում նկարահանվում է Ղարաբաղյան պատերազմի մասին նոր ֆիլմ: Այս մասին հայտնում է ANS PRESS-ը:

 

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը հայ-լիտվական համագործակցության արդյունք է: Սցենարի հեղինակն Առնոլդ Աղաբաբովն է:

 

«Թևանիկ» գեղարվեստական ֆիլմն էկրաններին կհայտնվի մայիսին: Ֆիլմի երաժշտության հեղինակն է լիտվացի կոմպոզիտոր Յոնաս Յուրկունասը։ Առաջին ֆիլմում լինելու է սոնետ, երկրորդում' էլեգիա, երրորդում' ասք:

 

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» գեղարվեստական ֆիլմը կցուցադրվի Կաննի Փառատոնի ընթացքում:

 

Այս ֆիլմի մասին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության քարտուղար Էլման Աբդուլլաևը ANS PRESS-ին տված հարցազրույցում ասել է, որ Լիտվայում Ադրբեջանի դեսպանատունը խիստ քննարկման և ուսումնասիրության կդնի այս հարցը: