Հանրապետության տարածքում փետրվարի 21-22-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 23-24-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ին կբարձրանա 1-2, 23-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 7-9 աստիճանով: Քամին հարավ-արևմտյան' 2-5մ/վրկ արագությամբ:

 

Երևանում փետրվարի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 21-22-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +16 աստիճան, փետրվարի 23-24-ին' + 15, փետրվարի 25-ին' +16 աստիճան: