Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլըն, կազմակերպության նիստում բնութագրելով երկրում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Ադրբեջանի վարչակարգը լուրջ քաղաքական ճգնաժամ է ապրում: Այս մասին հայտնում է minval.az լրատվական կայքը:
«Վերջին երկու ամիսների ընթացքում Ադրբեջանում ինքնահրկիզման 26 դեպք է գրանցվել, ինչը վկայում է հասարակության ճգնաժամի եւ պետության նկատմամբ բարձր անվստահության մասին», -ասել է նա:
Հասանլըի խոսքով' Եվրամիության հետ ասոցացված անդամակցությունից պաշտոնական Բաքվի հրաժարումը, ընտրությունների կեղծումը, քաղաքական ընդդիմախոսների ճնշումը, անզուսպ կոռուպցիան ու մենատիրություններն այդ համակարգի գլխավերեւում կանգնած նախագահ Իլհամ Ալիեւի անձնական քաղաքականության անմիջական արդյունքն են:
Ջամիլ Հասանլըն նշել է, որ իրենց գլխավոր խնդիրը կարճ ժամանակում խորհրդի ինստիտուտուցիոնալ կազմավորումն է' հակաժողովրդական վարչակարգի դեմ հետեւողական եւ արդյունավետ պայքար տանելու նպատակով: