Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀ քաղաքացիական ավիացիայի նախարար Աբդելազիզ Ֆադելի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղավիացիայի ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև Երևանի և Կահիրեի միջև կանոնավոր տարանցիկ չվերթներ հաստատելու հեռանկարները:
Դեսպան Մելքոնյանը եգիպտացի նախարարին տեղեկացրել է «Բաց երկնքի» քաղաքականությանն անցնելու Հայաստանի կառավարության որոշման մասին և հույս հայտնել, որ այն կնպաստի երկու մայրաքաղաքներն օդային կամրջով միմյանց կապելու վաղեմի ծրագրի իրականացմանը՝ եգիպտական ավիաընկերությունների առջև լայն հնարավորություններ ստեղծելով Երևանի տարանցիկ առավելություններից օգտվելու համար։