Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Դումանսին հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
«Այսօր զինվորականները ներքաշվում են քաղաքացիական հակամարտության մեջ, ինչն անթույլատրելի է։ Դա կարող է հանգեցնել ինչպես զինծառայողների, այնպես էլ խաղաղ քաղաքացիների մահվան, իսկ դա անթույլատրելի է»,-ասել է Դումանսկին։
Հիշեցնենք, որ զանգվածային անկարգությունները Կիևում վերսկսվել են երեքշաբթի։ Իրավապահների ու ցուցարարների բախման հետևանքով զոհվել է 75 մարդ։