Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ԱՄՆ Հայոց ցեղասպանության կրթական հանձնաժողովը նախատեսում է հասարակական դպրոցներից բացի Հայոց ցեղասպանության մասին ուսուցանող կրթական ծրագրեր ներառել նաև Մերիմաք հովտի քոլեջներում և մասնավոր դպրոցներում: Ինչպես հաղորդում է The Armenian Weekly անգլալեզու շաբաթաթերթը, Մերիմաքում գնալով ավելի շատ դպրոցներ են դասավանդում Հայոց ցեղասպանության մասին:

 

20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին ուսուցանելու նպատակով հանձնախմբի կողմից կազմակերպվում են ինչպես ներդասարանային միջոցառումներ, այնպես էլ վահանակային քննարկումներ, որոնց միջոցով աշակերտները լուծումներ են փնտրում մարդկության միջև առկա երկպառակությունները և անկարգությունները սանձելու ուղղությամբ:

 

Հանձնաժողովի նախագահ Դրո Քանայանի խոսքով, Հայոց ցեղասպանության մասին այդ քննարկումներին մասնակցած ուսանողներից շատերը դարձել են Հայկական հարցի «դեսպաններն» ԱՄՆ-ում: «Նրանք նամակներով դիմում են իրենց քաղաքական ներկայացուցիչներին և դաշնային իշխանություններին' արդարություն պահանջելով Հայոց ցեղասպանության հարցում: Մենք մոբիլիզացրել ենք այս դպրոցների ուսուցիչներին, որպեսզի նրանք վճռորոշ դերակատարույթուն ունենան: Մենք հստակ ներկայացրել ենք մեր տեսակետը և մտադիր ենք շարունակել մեր առաքելությունը»,- նշ ել է նա: