Հայաստանի և Ռուսաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ «Ռոսնեֆտ»-ի կողմից Հայաստանում 500 մլն դոլարի ներդրումների վրա տարածվելու է Ազատ տնտեսական գոտու ռեժիմ:
Այդ մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետը' անդրադառնալով փետրվարի 24-ին իր ռուս գործընկերոջ հետ Սոչիում կայացած հանդիպման արդյունքներին: «Հանդիպմանը լսեցինք «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի հաշվետվությունը, թե ներդրումների ուղղությամբ ինչպիսի աշխատանքներ են իրականացվել: Մոտակա շաբաթների ընթացքում պետք է լուծենք տարբեր խնդիրներ, որպեսզի ներդրումային ծրագրերն իրականացվեն»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով' այդ ներդրումների հարցում «Նաիրիտի» ներկայիս աշխատուժը ևս մեր երկրի հարաբերական առավելությունն է, քանի որ նրանք նույնպես կարող են օգտակար լինել այդ ծրագրի իրականացմանը: