Մարտի մեկի հետ կապված' ՀՅԴ-ի հասցեին մեղադրանք չի կարող լինել: Այս մասին այսօր Ազգային ժողովում' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՅԴ խմբկացության քարտուղար Աղվան Վարդանյանն՝ անդրադառնալով Ալեքսանդր Արզումանյանի հնչեցրած այն տեսակետին, թե «այսօր խորհրդարանում բացի «Ժառանգություն» ու ՀԱԿ խմբակություններից բոլորը Մարտի մեկի կոծկման մասնակից են»:

 

«Ճիշտ է' ժամանակն անցնում է, որոշ բաներ մոռացվում են, բայց ես որևէ փաստարկ, որևէ հիմք' ՀՅԴ-ին մեղադրելու, չեմ տեսնում:

 

Միակ դրվագը, որ խոսվել է, այն է, որ ՀՅԴ-ն Մարտի մեկից հետո կոալիցիայի մեջ է եղել, բայց սա բոլորովին այլ օպերա է, ես չեմ կարծում, որ պրն. Արզումանյանը…

 

Մենք երբեք միավորներ հավաքելու խնդրով չենք տառապել, մեր և տեսակը և մտածողությունը թուլ չեն տա, որ ՀՅԴ-ն անի բաներ, որ իրեն հարիր չեն, որոնք արհեստական ու շինծու են»,-ասաց Վարդանյանը:

 

Վերջինիս խոսքով՝ Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչն աշխատել է գիշեր-ցերեկ:

 

«Մեր մասով փորձել ենք բոլոր հարցերի պատասխանները գտնել, ՀՅԴ-ն եզրափակիչ արձանագրության մեջ հատուկ կարծիք է գրել, որ այս-այս հարցերը մնացել են բաց, ու մենք կողմ ենք, որ դրանք շարունակեն բացվել, թե որտեղ պետք է ՀՅԴ-ն կոծկելու մեջ մեղք ունենար, ես դա չեմ հասկանում»,-ասաց պատգամավորը:

 

Աղվան Վարդանյանի խոսքով՝ եթե պրն. Արզումանյանն իրենց կոծկելու մեջ է մեղադրել, ապա ինքը կարծում է՝ Արզումանյանը չարաչար սխալվել է: