ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:

 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է:

 

ԼՂՀ Զոդք-Վարդենիս ավտոճանապարհը փակ է:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: