Քիչ առաջ տարածվեց մի տեղեկատվություն, ըստ որի' ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող, Աշտարակ քաղաքում գտնվող կիսակառույց տանը հայտնաբերվել է 2 գազի բալոն և մի անհայտ սարք, որի առթիվ էլ էլ մարզպետը ոստիկանություն է ահազանգել:

 

Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ անհայտ սարք չի եղել, երկու գազի բալոն է գտնվել և այս պահին ոստիկանության խումբը տեղում աշխատում է:

 

Վերջինիս խոսքով' գտնվածն ընդամենը կենցաղային օգտագործման բալոն է եղել:

 

Փորձեցինք ճշտել' արդյո՞ք դիտավորություն է դա, թե՞ ոչ: Արմեն Մալխասյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել: