armsport.am/Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ «Չելսին» Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի գլխավոր ֆավորիտն է: Ֆրանսիացի մասնագետի թիմը վերջին տուրում պարտվելով «Սթոք Սիթիին», արդեն 4 միավորով է հետ մնում «ազնվականներից»:

-Չէի ասում, որ հեշտ է լինելու: «Չելսիին» արդեն հասնելը բարդ կլինի: Սպասում էի, որ նրանք առավելության կհասնեն «Ֆուլհեմի» նկատմամբ: «Արսենալը» ձախողում է մրցաշրջանի վերջին հատվածը՞: Հետևեք մեր թիմի ելույթների վիճակագրությանը ու կզարմանաք, քանի որ հենց վերջնամասում է մեր թիմը հաջող խաղում, - ասել է Վենգերը: