Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջադրվել Է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Օսլոյի Նոբելյան ինստիտուտի ղեկավար Գեյր Լունդեստադին:

 

Անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստանի առաջնորդին մրցանակի հավակնորդ Է առաջադրել Հոգեւոր միասնության եւ համագործակցության միջազգային ակադեմիան: Նոբելյան կոմիտեին ներկայացված դիմումն ստորագրել Է, մասնավորապես, Իոսիֆ Կոբզոնը: Ակադեմիայի նախագահ Գեորգի Տրապեզնիկովը, բացատրելով ակադեմիկոսների որոշումը, հիշեցրել Է Վլադիմիր Պուտինի «խաղաղարար դերը» Բեսլանում եւ Հարավային Օսիայում:

 

2009 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային:

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել են ռեկորդային թվով թեկնածուներ: Օսլոյի Նոբելի ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշվում Է, որ մրցանակին հավակնում են 278 թեկնածուներ (դրանցից 47-ը կազմակերպություններ են): Այսպիսով գերազանցվել Է անցյալ տարվա ռեկորդը, երբ պարգեւի հավակնորդների թիվը հասել Էր 259-ի: Հայտնի Է, որ այս տարի խաղաղության մրցանակի ներկայացվածների թվում են Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ առնվազն չորս երկրների խորհրդարանականների կողմից առաջադրված ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

 

Իրենց հերթին Եվրախորհրդարանի պատգամավորները մրցանակի են առաջադրել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին, Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչին եւ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Հաշիմ Թաչիին՝ բարձր գնահատելով նրանց դերը Սերբիայի ու Կոսովոյի միջեւ հակամարտությունը կարգավորելու գործում: Դափնեկրի անունը հայտնի կդառնա այս տարվա հոկտեմբերին: