Հայաստանի ազատ ոճի ըմբիշները կմասնակցեն մարտի 15-16-ը Լոս Անջելեսում կայանալիք ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի մրցաշարին եւ նախապատրաստվում են դրան:
Մրցաշարը կանցկացվի Լոս Անջելեսի արվարձան Գլենդեյլի «Ֆորում» հանրաճանաչ մարզապալատում: Մրցաշարին կմասնակցեն ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի 10 լավագույն թիմերը, այդ թվում՝ Իրանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Մոնղոլիան եւ այլ երկրների ազատ ոճի ազգային հավաքականները:
Մրցաշարին ներկա կլինի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԼԱ-ի նախագահ Նենադ Լալովիչը:
Լալովիչը Լոս Անջելեսից կմեկնի Լաս Վեգաս, որտեղ 2015 թվականի մարտին կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, այս մրցաշարի նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու համար: