Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի կառավարությունը ժամանակավոր արգելք է դրել համազգեստներ գնելու, բջջային կապի ծառայություններից օգտվելու, տրանսպորտային միջոցներ, կահույք, կենցաղային իրեր գնելու և վերանորոգումներ կատարելու համար՝ Ուկրաինայում տիրող տնտեսական դրությունը կայունացնելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

 

«Այս միջոցառումները հաստատվել են նախարարների կաբինետի՝ «Բյուջեի միջոցների խնայողության և բյուջեի ծախսերի անթույլատրելիության» որոշմամբ»,- ասված է կառավարության պաշտոնական կայքում:

 

Այս որոշումը սահմանափակում է նաև պետական պաշտոնյաների կողմից ծառայողական ավտոմեքենաների օգտագործումը, չարթերային թռիչքների վճարումը, պաշտոնատար անձանց սպասարկումը։ Սահմանափակվել է նաև նրանց արտասահմանյան գործուղումների քանակը: