Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեղադրանքով դատապարտված եւ այսօր բանտից ազատ արձակված անձանց թվում է նաեւ 50 տարվա ազատազրկման դատապարտված Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատի նախկին փոխտնօրեն Իբրահիմ Շահինը: Նա մահափորձ էր նախապատրաստել Պոլսո Հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի եւ Սվազի հայերի միության առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի դեմ:

 

Ինչպես հաղորդում է թուրքական Demokrat Haber լրատվական կայքը, Թուրքիայում 2006 թ. պետական հեղաշրջման փորձ նախապատրաստելու «Էրգենեկոն» դատական գործով դապարատվածներին իշխանությունները բանտերից ազատ են արձակում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ արդի իսլամի գաղափարախոսության հետեւորդ, նուրսիստների կրոնական հասարակական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի միջեւ վերջերս ծայր առած հակասությունների համատեքստում դատական համակարգի ղեկավար պաշտոններից գ յուլենականներին հեռացնելուց հետո:

 

2013 թ. օգոստոսի 5-ին հրապարակած վճռում Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը մեղավոր էր ճանաչել Իբրահիմ Շահինին թուրքահայ համայնքի առաջնորդների դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ եւ դատապարտել նրան 49 տարի 4 ամիս ժամկետով ազտազրկման: