Սիրիան այժմ համարվում է աշխարհի ամենավտանգավոր վայրերից մեկը երեխաների համար:

 

Այս մասին մարտի 11-ի իր զեկույցում նշել է ՅՈւՆԻՍԵՖ-ն' ավելացնելով, որ 12 տարեկանը լրացած բազմաթիվ երեխաներ ընդգրկվել են ռազմական գործողությունների մեջ : Վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ ավելացել է կարիքավոր սիրիացի երեխաների թիվը: Եթե 2013թ.-ի մարտին 2.3 միլիոն երեխաներ բախվել էին պատերազմի անցանկալի հետևանքներին, ապա այժմ այդ ցուցանիշը կրկնապատկվել է՝ հասնելով 5.5 միլիոնի: Սիրիական հակամարտության երեք տարիների ընթացքում հազարավոր երեխաներ զոհվել են, կորցրել են իրենց մանկությունը, դպրոցները, ընկերներին, հարազատներին:

 

Զեկույցում նաև նշվել է, որ ՄԱԿ-ի տվյալներով' 10 հազար երեխաներ սպանվել են պատերազմի ընթացքում:

 

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 120 հազար մարդ: