Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մարտի 11-ին կայացած արտագնա խորհրդի նիստը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստում փոփոխություն է կատարվել «ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող վարկային տեղեկատվության նվազագույն ցանկը սահմանելու մասին» որոշման մեջ: Խորհուրդը վերաձևակերպել է անհատ ձե ռնարկատեր Արա Մովսիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 635 և անհատ ձեռնարկատեր Հարություն Հարությունյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 192 լիցենզիաները: «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԲԸ (լիցենզիա թիվ 755/5) փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել: Խորհուրդը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «Սիգ Մանի Տրանսֆեր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն: