Ուկրաինան արդեն մոտ ժամանակներս կարող Է բախվել սոցիալական ոլորտի ճգնաժամին: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է Ուկրաինայի վարչապետի նախկին պաշտոնակատար Սերգեյ Արբուզովը:

 

«Երկրում օրհասական իրադրություն կարող Է ստեղծվել շատ շուտով, քանի որ նոր իշխանությունն իր ջանքերը կենտրոնացրել Է բացառապես փոխառու միջոցների ներգրավման վրա եւ լիովին մոռացել Է սոցիալական քաղաքականության մասին»,-ընդգծել Է նա:

 

Արբուզովը ափսոսանքով Է արձանագրել, որ «քաղաքացիների հանդեպ պարտավորությունները հաճախ չեն կատարվում», եւ Ուկրաինայի շատ տարածաշրջաններում աշխատավարձերի ու թոշակների վճարումները կատարվում են մեծ ձգձգումներով, իսկ սոցիալական ծրագրերի զգալի մասը պարզապես անտեսվում Է:

 

«Եթե մոտ ժամանակներս իշխանությունը չսկսի կատարել քաղաքացիների հանդեպ իր պարտավորությունները, երկրում տեղի կունենա հերթական աղետը»,-ընդգծել Է նա: Արբուզովը կոչ Է արել Ուկրաինայի նոր ղեկավարությանը՝ «հիմնախնդիրը լուծելու համար ձեռնարկել շտապ միջոցներ»: «Այսօր դրա համար ժամանակ ու հնարավորություններ դեռ կան: Հարկավոր Է միայն գործի նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցում»,-հավելել Է նա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: