Հնդկաստանի Մումբայ քաղաքում 7-հարկանի շենք Է փլվել, դրա փլատակներում կարող են մարդիկ լինել, հաղորդել Է CNN-ը:
Շենքերի փլվելու հետեւանքով, որոնք Հնդկաստանում հաճախ կառուցվում են շինարարական տեխնոլոգիաների եւ անվտանգության կանոնների խախտումներով, տարեկան տասնյակ մարդիկ են զոհվում:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մի քանի նման արտակարգ պատահարներ տեղի են ունեցել անցյալ տարվա ամռանը եւ աշնանը: