Սերոբ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել' ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ փախուստ կալանավորվածներին պահելու վայրից՝ այլ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով:
Այլ անձը տվյալ դեպքում ոստիկան է:
Այսպես, ըստ մեղադրական եզրակացության' Սերոբ Մխիթարյանը, հանդիսանալով մեկ այլ քրեական գործով կալանքի տակ գտնվող ամբաստանյալ, 23.10.2013թ. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի կալանավորվածներին պահելու համար նախատեսված խցից դիմել է փախուստի՝ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի աշխատակից Հովհաննես Զարգարյանի նկատմամբ: