Կայացավ «21-րդ դարի Եվրասիան՝ խնդիրներ և հեռանկարներ» միջազգային կոնֆերանսը: ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի կարծիքով «21-րդ դարի Եվրասիան՝ խնդիրներ և հեռանկարներ» միջազգային կոնֆերանսը կարևոր իրադարձություն է հետխորհրդային երկրների հետագա երկխոսության համար: Ինչպես հաղորդում է slaq.am-ը, նրա խոսքով՝ միջազգային նման մաշտաբի կոնֆերանս Հայստանում տեղի է ունենում առաջին անգամ:
«Հայաստանը ակտիվորեն սկսել է Եվրասիական ինտեգրացիոն գործընթացը, սակայն հայ հասարակությունը այնքան էլ տեղեկացված այդ ինտեգրագիոն ընտանիքի մասին, դա է կոնֆերանսի անցկացման հիմանական նպատակը»,-ասաց Անդրանիկ Նիկողոսյանը:
Նա նաև բարձր գնահատեց ՀՀ կառավարության աջակցությունը նման կոնֆերանսներին և ավելացրեց.
«ՀՀ կառավարությունը ոչ միայն ակտիվ է գործում, այլ նաև ունի պրոֆեսիոնալ թիմ, որը առաջնայինն է ԱՊՀ մյուս երկրներից»,- հավելելով, որ Հայաստանը մյուս պետությունների համեմատությամբ ավելի ակտիվ մասնակցություն է ունենում Եվրասիական ինտեգրացիոն գործընթացում:
Տեսանյութը` slaq.am-ի