«Նոր Մոսկվայի» շրջանում Հայաստանի սպանված քաղաքացու են գտել տաքսիում: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր:
Նրա տվյալներով՝ մարտի 18-ի ցերեկը ոստիկանության են դիմել ականատեսներ, ովքեր հայտնել են սպանված տղամարդու մասին, որը գտնվում է Hyundai ավտոմեքենայի մեջ: Պատահարի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են լիզինգային ընկերություններից մեկին պատկանող տաքսի, որում եղել է Հայաստանի 35-ամյա քաղաքացու մարմինը:
Ինչպես պարզել են փորձագետները, տղամարդը սպանվել էր դեռ մարտի 17-ին: Նա մահացել էր դանակով հասցված բազմաթիվ վերքերից:
Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունում «Ինտերֆաքս»-ին հաստատել են դիակի հայտնաբերման փաստը: