Այսօր երջանկության միջազգային օրն է:

 

Յուրաքանչյուրս մեր կյանքում ձգտում ենք երջանիկ կյանքի, իսկ թե ինչն է մեզ դարձնում երջանիկ, սա արդեն ամեն մարդ յուրովի է պատկերացնում՝ գուցե առողջ ծնողներ, երեխաներ սիրող զուգընկեր, անփոխարինելի ընկերներ, լավ աշխատանք, բնակարան, մեքենա, բանկային մի կլորիկ հաշիվ, բնության հետ ներդաշնակ կյանք, առողջություն ու էլի, էլի ինչ ցանկանաք:

 

Բայց մի բան հստակ է՝ հարատև երջանկություն դժվար է գտնել։

 

Ձեզ մաղթում ենք շատ ու շատ երջանիկ պահեր: