Ռուսաստանն առայժմ ձեռնպահ կմնա ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան պատժամիջոցներից եւ Ուկրաինայի հետ այցագրային ռեժիմ սահմանելուց, հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի՝ մարտի 21-ին կայացած նիստում, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում Է առաջինին՝ ամերիկյան պատժամիջոցներին, եւ ինչ վերաբերում Է երկրորդին՝ Ուկրաինայի կողմից այցագրային ռեժիմ սահմանելուն, կարծում եմ՝ մենք պետք է առայժմ ձեռնպահ մնանք պատասխան քայլերից»,-ընդգծել է Պուտինը:
«Ամենից առաջ դա վերաբերում Է Ուկրաինայի հետ այցագրային ռեժիմին, որովհետեւ մեր կողմից Ուկրաինայի հետ այցագրային ռեժիմ սահմանելու դեպքում կտուժեն միանգամայն անմեղ միլիոնավոր ուկրաինացիներ, որոնք առանց այդ Էլ սուղ պայմաններում են ապրում, աշխատելով Ռուսաստանում, ոչ մեծ գումարներ են վաստակում իրենց ընտանիքները պահելու համար: Հարկ չկա դա անել»,-նշել է ռուսական պետության ղեկավարը: