Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի պաշտոնից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Ռուստամ Մախմուդյանը ծնվել է 1982թ. օգոստոսի 20-ին:
Աշխատանքային գործունեություն
2002-2003թթ. -ԵՊՀ իրավաբանական կլինիկա' ավագ իրավախորհրդատու
2003-2004թթ. -ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժին (ստաժոր)
2004-2005թթ. -ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական, քրեակատարողական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի մասնագետ
2005-2009թթ.- ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական, քրեակատարողական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի ավագ մասնագետ
2009-2009թթ. -ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական
2009-2012թթ. -ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ռազմական և զինծառայողների հարցերով խորհրդական
2005-2012թթ. -ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս (ասիստենտ)
2006թ.-ից մինչ օրս Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս' դասավանդում է ՀՀ վարչական իրավունք, վարչական վարույթ և հարկային վարչարարություն առարկաները
2008-2013թթ.- ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման բաժնի դասախոս
2009-2012թթ. -Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չա նցած քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ
2010-2012թթ. -ՀՀ Նախագահի հրամանագրով «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողով»-ի անդամ
2012թ.-ից մինչ օրս ՀՀ փաստաբանական դպրոցում որպես դասախոս
2013-2014թթ.- ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական, շնորհվել է դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան
Կրթություն
1988-1999թթ. -Ալագյազի Ստ. Շահումյանի անվ. միջն.դպրոց (արծաթե մեդալ)
1999-200 3թթ. -ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (բակալավրիատ)
2003–2005թթ. -ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա
2005–2008թթ. -ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա
2008թ.- Թեկնածուական թեզի պաշտպանություն, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Հեղինակ է 2 մենագրության և տասնյակ հրապարակված գիտական հոդվածների:
Միությունների նդամակցություն
2001 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ
2009 թվականից ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ