Լեգենդար ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հիմնադրած «Շոա հիմնադրամը» փաստեր կհավաքի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության վերաբերյալ:

 

Այս մասին գրում է «Ռեգնում» գործակալությունը' վկայակոչելով Telegram.com կայքը, որին Սփիլբերգը տվել է հեռախոսային հարցազրույց և ներկայացրել իր ապագա ծրագրերը:

 

«Շոա հիմնադրամը» ստեղծվել է 1994 թվականին' գրավոր վկայությունների, փաստաթղթերի, Հոլոքոստից փրկված հույների, «Եհովայի վկաների», համասեռամոլների, ազատական-պրոգրեսիստների, քաղբանտարկյալների, պատանդների հարցազրույցների հավաքման և պահպանման նպատակով:

 

2006 թվականից հիմնադրամը տեղակայվում է Լոս Անջելեսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի տարածքում: 2014-ին կազմակերպության 20-ամյակի առթիվ որոշում ընդունվեց ընդլայնել հիմնադրամի գործունեությունը և սկսել հավաքել ձայնագրություններ և հարցազրույցներ Հայաստանում, Կամբոջայում և Ռուանդայում եղած ցեղասպանություններից փրկվածների հետ:

 

Հիմնադրամի ստեղծման գաղափարը Սփիլբերգի մոտ առաջացավ օսկարակիր «Շինդլերի ցուցակի» ստեղծման ժամանակ: Կազմակերպության ստեղծման միջոցները վերցվել էին այն եկամտից, որ ստացվել էր ֆիլմի համաշխարհային վարձույթի ընթացքում: