Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Նման կարծիք է հայտնել «Արքայական ակումբի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը:
Ռոնալդուն 2003-2009-ի ընթացքում խաղացել է անգլիական թիմում:
-Կյանքում ոչինչ մշտական չէ: «Ռեալ» տեղափոխվելուց առաջ Ռոնալդուն հայտարարում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ տուն է իր համար, իսկ Ալեքս Ֆերգյուսոնը՝ երկրորդ հայր:
Այդուհանդերձ, պորտուգալացին եկավ Մադրիդ: Հնարավոր է, որ ապագայում նա կրկին վերադառնա Մանչեսթեր:
Ռոնալդուն ամեն առավոտ արթնանալուց նոր խնդիրեր է դնում՝ դառնալ լավը, քան նախորդ օրը: Դա է նրա հաջողությունների գաղտնիքը: Կյանքումս չեմ հանդիպել Կրիշտիանուի պես ֆուտբոլիստի: Նրա վարպետությունը չունի սահմաններ, - Կալդերոնի խոսքերը փոխանցել է «Talksport»-ը: