«Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, մարտի 26-ին' ժամը 08.00-ից մինչև 27-ը ժամը 08.00-ն, դադարեցվելու է մի շարք տարածքների ջրամատակարարումը:

 

Դադարեցվելու է մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոս ի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների, Էրեբունի վարչական շրջանի բացառությամբ' Արցախի պողոտայի, Արին-Բերդ փողոցի և նրբանցքների, Նուբարաշեն վարչական շրջանի, Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների, Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Մխչյան փողոցների՝ իրենց նրբանցքներով, Չեխովի 1-21 համարների, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: