Ղրիմի բնակիչները մարտի 25-ին սկսել են կենսաթոշակներ սանալ ռուսական ռուբլով: Այդ մասին Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

 

Ռուսաստանին Ղրիմի միանալու մասին օրենքի համաձայն՝ հանրապետության դրամական միավոր Է դառնում ռուբլին: Մարտի 24-ին Ղրիմում սկսվել Է ռուբլու եւ գրիվնայի միաժամանակյա շրջանառությունը: Ուկրաինական գրիվնան կարող Է Ղրիմում օգտագործվել մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը:

 

Ղրիմի կենսաթոշակային հիմնադրամը մարտի 24-ի դրությամբ գրիվնայով վճարել Է մարտ ամսվա համար պլանավորված կենսաթոշակների ծավալի սոսկ 64,2 տոկոսը, նշել Է գերատեսչության պաշտոնական կայքը: Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիեւի խոսքով՝ այն կենսաթոշակների առաջին ծավալը, որը ղրիմցի կենսաթոշակառուները կստանան «Ղրիմփոստի» բաժանմունքների միջոցով, կազմում Է 300 միլիոն ռուբլի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: